Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տեր-Պետրոսյանն ասել էր` չէ՛

Տեր-Պետրոսյանն ասել էր` չէ՛
13.11.2012 | 12:59

Կոելյոն ասում է, որ եթե մի բան կրկնվել է, կկրկնվի էլի:
2007-ին, «Իմպիչմենտ» դաշինքը, Նիկոլը մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական այդ թևը շատ էր ցանկանում, որ Տեր-Պետրոսյանը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա նախագահականին, ինչը բխում էր դասական քաղաքական կատեգորիաներից: Ըստ ՀԱԿ-ի մեր աղբյուրների` Տեր-Պետրոսյանը կատեգորիկ մերժել էր այդ հարցով իրեն այցելած բանագնացներին: Ինչպես կարծում են ՀԱԿ-ում, նա ոչ միայն շատ անտարբեր էր գտնվել իրեն արդեն քանի տարի հավատարմորեն սպասող իր թիմակիցների նկատմամբ, այլև որ` Նիկոլի ու մնացածների իմպիչմենտն առաջին հերթին առնչվելու էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ դա Լևոն Տեր-Պետրոսյանի պլանների մեջ չէր մտնում:
«Իմպիչմենտը» գնաց միայնակ, առանց նրա:
Չնայած այդ հանգամանքին, Տեր-Պետրոսյանն իր երկու կարկառուն ներկայացուցիչներին ներառել էր «Իմպիչմենտի» համամասնական ցուցակի մեջ, ոչ անհայտ Աշոտ Սարգսյանին և Պերճուհի Տատուրյանին, որպեսզի հասարակությունը մտածի, թե դա Լևոնի խաղն է, որպեսզի հասարակությունը չմոռանա իրեն, մինչ ինքը կվերադառնա:
Հիշենք, որ այդ ողջ գործընթացը` փաստաթղթեր, նախնական ժողովներ, տեղի էր ունենում «Արմատի» շենքում, որի ղեկավարը Բաբկեն Արարքցյանն է: Այսօր կարծես կրկին ակտիվանում են ոչ միայն Նիկոլի «ջահելները», այլև «Արմատի» ծերակույտը: Որոշ գնահատումններով, ՀՀՇ առաջիկա համագումարում այս առումով նույնպես հնարավոր են բավականին հետաքրքիր զարգացումներ, ընդհուպ մինչև Բաբկեն Արարքցյանի` ՀՀՇ նախագահի առաջադրում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ